Անվերջ կարելի է նայել վառվող կրակին, հոսող ջրին ու լսել Փաշինյան Նիկոլի և Ալիև Իլհամի միմյանց լրացնող մտքերի փոխանակումը:
«Ես ասել եմ, որ մենք այնտեղ (Հայաստան) գնալու ենք ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով։ Ես հիմա էլ եմ դա ասում»,-ասում է Ալիև Իլհամը:
«Խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ կարող են ավտոմեքենայով մեկնել Բաքու, իսկ Ադրբեջանից՝ Երևան»,-այսօր ասաց Փաշինյան Նիկոլը:
Ալիև Իլհամը մեքենաներով Հայաստան գալու ցանկություն հայտնեց ընդամենը մի քանի օր առաջ: Փաշինյան Նիկոլի «պաշտոնական հրավերը» չուշացավ: Փաստացի, վերջինս այսօր Ալիևին մեքենայով Երևան հրավիրեց: Միաժամանակ, Փաշինյան Նիկոլը փորձեց «հրավիրվել» Բաքու: Նույնպես` մեքենայով: Սպասենք Ալիևի «հրավերին», ավելի ճիշտ` մերժմանը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ